Արցախում ծառայող զինվորների ահազանգը. Անխնա տարածեք թող հասնի պատկան մարմիններին…

Ընկերներիցս մեկը, ով ծառայում է Արցախի զորամասերից մեկում իր ֆեյբուքյան էջում ահազանգում է մի խնդրի մասին, որ կոչվում է «Զինվորի վրա փող աշխատել»․

Շատերը գիտեն, շատերն էլ գուցե անտեղյակ են ձևանում, որ զորամասերում գործող խանութներում ամեն ինչ շատ ավելի թանկ է, քան սովորական խանութներում:
Զինվորի համար անհրաժեշտություն համարվող ամենաէժան ծխախոտը Արցախի զորամասերում վաճառում են 380-400 դրամ:

10 տուփ ծխախոտի համար զինվորը վճարում է 4300 դրամ, որը հազիվ հերիքում է 7 օրվա:

Կոպիտ հաշվարկներով զինվորը մեկ ամսվա ընթացքում միայն ծխախոտի վրա ծախսում է 17 200 դրամ, և դա այն դեպքում, երբ պետությունից ստանում է ամսական ընդամենը 3400 դրամ:

Հարգելի խանութպաններ ու նրանց արտոնություններ տվողներ, դուք հասկանո՞ւմ եք, որ ուղղակի փող եք աշխատում զինվորի վրա, էն զինվորի, ով երբեմն ուղղակի մահվան վտանգի տակ սահման է պահում, որ դուք հանգիստ քնեք:
Կա մեկ այլ խնդիր ևս՝ զորամասերում հեռախոսների լիցքավորման քարտերի վաճառքի հետ կապված:

1000 դրամանոց լիցքավորման քարտի դիմաց զինվորը վճարում է 1100 դրամ, 500 դրամանոցի համար՝ 550 դրամ: Ու այսքանից հետո, երբ զինվորը հարցրել է, թե ինչու է այդքան թանկ, վաճառողը պատասխանել է.
«Կարող ա Ղարաբաղ ծելեկոմ ես եկել»:
Գրառման վերջում զինվորը խնդրում է պատկան մարմիններին զբաղվել այս հարցերով:

Խնդրում ենք ՏԱՐԱԾԵԼ, թող այս հարցը հասնի պատկան մարմիներին…

Աղբյուր

Check Also

Շտապօգնության բժիշկը թույն է ներարկել հիվանդին

Haytimes.info-ն գրել է․Սա մի պատմություն է այն մասին թե ինչպես շտապօգնության բժիշկը մահացող տատիկին թույն ...

error: Content is protected !!