Հիսուս Քրիստոսի 17 խրատ, որոնց նկատմամբ ժամանակն անզոր է

իսուս Քրիստոսի 17 խրատ, որոնց նկատմամբ ժամանակն անզոր է

1. Դրսից մարդու մեջ մտնող ոչինչ չի կարող պղծել նրան, բայց ինչը նրա միջից է գալիս, պղծում է մարդուն:

2. Թող ձեր լույսը շողա մարդկանց առջև, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառաբանեն ձեր Երկնային հորը:

3. Եվ այսպես, երբ ողորմություն ես անում, փող մի հնչեցրու քո առաջ, ինչպես անում են կեղծավորները ժողովարաններում և փողոցներում, որպեսզի մարդիկ իրենց փառաբանեն:

4. Հենց այնպես ստացել եք, հենց այնպես տվեք:

5. Ձեր համբերությամբ փրկեք ձեր հոգիները:

6. Մարդուն ի՞նչ օգուտ կլինի, եթե նա ձեռք բերի ողջ աշխարհը, իսկ իր հոգուն վնասի:

7. Ձեզ համար գանձեր մի հավաքեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգը կործանում են, և որտեղ գողերը ծակում ու գողանում են:

8. Ով ուզում է առաջինը լինել, եղիր բոլորից վերջինը և բոլորի համար ծառա:

9. Մի վախեցեք մարմինը սպանողներից, որ հոգին չեն կարողանում սպանել, այլ ավելի վախեցեք նրանից, ով կարող է և՛ հոգին, և՛ մարմինը սպանել գեհենում:

10. Սուրդ իր տեղը վերադարձրու, քանի որ բոլոր թուր վերցրածները թրից կմեռնեն:

11. Եթե սիրում եք ձեզ սիրողներին, դրա համար ձեզ ի՞նչ շնորհակալություն կլինի: Մեղսագործներն էլ իրենց սիրողներին սիրում են:

12. Սրբությունը շներին մի տվեք:

13. Եղեք իմաստուն օձերի պես և պարզ աղավնիների պես:

14. Եվ այսպես, արթուն մնացեք, քանի որ չգիտեք՝ ձեր Աստվածը որ ժամին կգա:

15. Մի վախեցիր, միայն հավատա:

16. Քեզնից խնդրողին տուր և քեզնից վերցնել ցանկացողին մեջքով մի շրջվիր:

17. Ուրախացեք և զվարճացեք, քանի որ մեծ է ձեր պարգևը Երկնքում:

Check Also

Ես 56 տարեկան եմ և չունեմ ոչ մի խորը կնճիռ․ ամբողջ գաղտնիքն այս հրաշք դիմակի մեջ է

Անհնար է խուսափել ծերացման հետևանքներից, սակայն դուք կարող եք դանդաղեցնել այդ ամենի ընթացքը և թույլ ...

error: Content is protected !!