Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի անակնկալը՝ հրշեջ ավտոմեքենաներով հարսանյաց սրահ ժամանած նորապսակներին

Այսօր՝ օգոստոսի 18-ին, Երևանի Ջրվեժ թաղամասում գտնվող «Վան» ռեստորանային համալիրում տեղի ունեցավ 24-ամյա Սամվել Կոստանյանի և 22-ամյա Ռաիսա Մեսրոպյանի հարսանեկան արարողությունը: Հարսանեկան արարողությունը տարբերվում էր իր յուրահատկությամբ, քանի որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ փեսան ու հարսը հարսանեկան արարողության սրահ այցելեցին հրշեջ ավտոմեքենաներով, որոնց ուղեկցում էին հրշեջ-փրկարարները: Հարսանեկան արարողության ժամանակ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի անակնկալը մեծ բերկրանք պատճառեց ոչ միայն նորապսակներին, այլև ներկա գտնվող նրանց հարազատներին, բարեկամներին, ընկերներին: Գաղտնիք չէ, որ բազմաթիվ նորապսակներ հարսանեկան արարողությունից հետո որոշ ժամանակ մտածում են, թե ինչպես են լուծելու իրենց աշխատանքի հարցը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր ԱԻՆ նախարար Ֆ. Ցոլակյանի հրամանը՝ նորապսակներին աշխատանքի ընդունելու մասին, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության կադրերի վարչության պետ, փրկարար-ծառայության մայոր Հակոբ Խաչատրյանը ընթերցեց հարսանեկան սրահում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նորապսակները սովորել և ավարտել են ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան, որտեղ էլ ծագել է իրենց սերը և նրանք որոշել են իրենց կյանքը միահյուսել: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/08/18/1132857/

Check Also

Ես 56 տարեկան եմ և չունեմ ոչ մի խորը կնճիռ․ ամբողջ գաղտնիքն այս հրաշք դիմակի մեջ է

Անհնար է խուսափել ծերացման հետևանքներից, սակայն դուք կարող եք դանդաղեցնել այդ ամենի ընթացքը և թույլ ...

error: Content is protected !!