Խոհանոց

Համեղ կեքս առանց ձվի և կեֆիրի՞, այո՛, հնարավոր է, սա կհետաքրքրի նաև պահք պահողներին

Երբեմն թվում է, որ պահքի ուտեստները համեղ և ախորժելի չեն: Պահք պահել ամենևին չի նշանակում, որ սնունդը կազմված է միայն հացից և ջրից:

Այս կեքսերը հիանալի տարբերակ են պահքի օրերին կերակրացանկում բազմազանություն բերելու  համար:

Բաղադրիչներ

  • 250 մլ եռացրած ջուր, 2 ճաշի գդալ մեղր
  • 100 գ շաքարավազ, 100 մլ բուսայուղ
  • 350 – 400 գ ալյուր, 1 թ.գ սոդա
  • 1 պտղունց աղ

Պատրաստման եղանակը

Ալյուրը և սոդան մաղել խորը տարայի մեջ: Մեղրը լուծել տաք ջրի մեջ, ավելացնել շաքարավազը աղը, բուսայուղը: Լավ խառնել և աստիճանաբար ավելացնել մաղած ալյուրը, ու լավ խառնել, որ գնդիկներ չմնան:

Կարելի է ավելացնել չամիչ, հատապտուղներ կամ ընկույզ:

Խմորը լցնել կաղապարների մեջ կիսով չափ, քանի որ եփվելիս այն բարձրանում է:

Եփել 200 աստիճանի տակ 20 րոպե: Կարելի է օգտագործել սիլիկոնե կաղապարներ, քանի որ խմորը եփվելուց հետո հեշտությամբ դուրս է գալիս և կարիք չկա դրանք պատել բուսայուղով:

Վերեվ
error: Չի կարելիիի !!