Խոհանոց

Տնական անկրկնելի համեղ շոկոլադ երեխաների համար, թող ուտեն, որքան ցանկանան

Աշխարհում չի գտնվի մի երեխա, որը կհրաժարվի շոկոլադից:  Շոկոլադը պաշտում են բոլոր երեխաները, չնայած, որ այս հարցում շատ մեծահասակներ հետ չեն մնում նրանցից:
Ցավոք, այսօր դժվար է գտնել իսկապես որակյալ շոկոլադ, որը չի վնասի երեխյի առողջությանը: Հավելումների մեծ ցանկը վախ է ներշնչում:

Շոկոլադ կարելի է պատրաստել նաև տանը և պատկերացնում եք, որքան մեծ կլինի երեխաների ուրախությունը:

Բաղադրիչներ` Կակաո 100 գ, Սերուցք (15-20 % յուղայնության) 50 մլ, Շաքարի փոշի 2 ճաշի գդալ, Կարագ 50 գ, Վանիլին ըստ ճաշակի,Չամիչ  ըստ ճաշակի, Ընկույզ ըստ ճաշակի, Դարչին ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը` Թույլ կրակի վրա տաքացնել սերուցքը, սակայն չեռացնել, վրան ավեացնել շաքարի փոշին և վանիլինը: Ավելացնել կարագը և դարչինը: Կակաոն լցնել առանձին տարայի մեջ

Քիչ բաժիններով կակաոյի վրա ավելացնել և խառնել սերուցքային զանգվածը, որպեսզի գնդիկներ չառաջանան: Տաքացնել  ջրային գոլորշու վրա,  և այդ ընթացքում ավելացնել  չամիչը և ընկույզը

Շոկոլադը լցնել  կաղապարների մեջ և դնել սառնարանը: Այս շոկոլադը կարող են ուտել 1,5 տարեկանից բարձր երեխաները, եթե  չունեն ալերգիա կակաոյի նկատմամբ:

Մեկնաբանություններ
Վերեվ
error: Չի կարելիիի !!