Ժամանց

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Հոկտեմբերի 25-ին աստղերը հուշում են, որ պետք է լիարժեք հաճույք ստանալ կյանքից, լիցքաթափվել եւ տրվել հոսանքին։ Այն ձեզ ճիշտ ուղով կտանի։ Սակայն կարեւոր է, որ այդ նույն հոսանքին տրվի նաեւ ձեր սիրելին, որպեսզի մյուս ափին դուք կրկին հանդիպեք։

ՑԼԵՐ

Այսօր սիրելի էակը կդառնա ձեր օգնականն ու խորհրդականը նոր նախագծերում։ Սակայն փորձեք ամբողջապես կախված չլինել նրանից։ Թող նա սատարի եւ աջակցի ձեզ, բայց չլինի որոշիչ անձ ձեր ծրագրերում։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Հոկտեմբերի 25-ին հնարավոր է ձեզ սեր խոստովանեն, բայց դուք այնքան էլ ոգեւորված չեք լինի դրանից։ Աստղերը հուշում են սիրո խոստովանությանը կոպիտ չպատասխանել, քանզի դրա հետեւանքով դիմացինը հնարավոր է այլեւս ոչ մեկին սիրո առաջարկ չանի։ Մի հիասթափեցրեք նրան։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Հոկտեմբերի 25-ին կորուստ եք ունենալու։ Աստղերը հույս ունեն, որ դա կլինի ընդամենը մետաղադրամ կամ ինչ-որ ոչ նշանակալից մի բան։ Բայց կա հավանականություն, որ այսօր կարող եք կորցնել ամեն ինչ՝ նույնիսկ ձեր սերն ու սիրելի էակին։ Ուշադիր եղեք։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր երեքով (դուք, սիրելի անձնավորությունն ու ձեր մտերիմ ընկերներից մեկը) զբոսանք կազմակերպեք քաղաքում։ Նախընտրելի է, որ այդ ընկերը երկրորդ կես չունենա, որպեսզի իսկապես հիանալի ժամանակ անցկացնեք ընկերական միջավայրում։

ԿՈՒՅՍԵՐ

Թույլ եք զգալու, համոզված եք լինելու, որ այն ինչ վստահված է ձեզ, չեք կարողանա գլուխ բերել։ Սակայն ամեն ինչի պատճառն այն է, որ դուք պարզապես չեք ցանկանում անել այդ ամենը։ Բայց նման տրամադրվածությունը կարող է սպանել այն զգացմունքները, որը կա ձեր եւ սիրելի էակի միջեւ։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր սիրելի էակը կցանկանա ձեզ ցուցադրել իր ունակություններն ու վարպետությունը, թե ինչպես է կարողանում արագ արձագանքել արտակարգ իրավիճակներում։ Փորձեք արժանվույն գնահատել նրա այդ կարողությունները։ Ցանկալի է, նաեւ անկեղծ։

ԿԱՐԻՃՆԵՐ

Հոկտեմբերի 25-ին սիրելի էակի համար շատ դժվար կլինի կենտրոնանալ այս կամ այն գործողության վրա, քանզի հարազատները խոչընդոտելու են նրան։ Փորձեք անել հնարավոր ամեն ինչ մեկ օր նրա մտքերից եւ երազներից անհետանալու համար։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Անմնացորդ մի վստահեք սիրելիի ամեն մի խոսքին, հակառակ դեպքում` հետո կկանգնեք կոտրված տաշտակի առջեւ: Մի փոքր կասկածամտությունը դեռ ոչ մեկին չի վնասել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Մի փոքր ավելի մեղմ եղեք ընտանիքի հանդեպ: Չէր խանգարի, որ երբեմն հետաքրքրվեիք, թե ինչ նախասիրություններ ունի ձեր սիրելին եւ տարբերակներ առաջարկեք, թե ինչպես կարելի է անցկացնել երեկոները միասին:

ՋՐՀՈՍՆԵՐ

Ձեր ուսերին շատ հոգսեր են կուտակվել: Կարծում ենք` ճիշտ ժամանակն է, որ մտերիմներին հասկացնեք, որ իրենց կյանքը միայն իրենցն է եւ դուք պարտավոր չեք բոլորի խնդիրների մասին մտածել:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին դժվարությամբ կհասկանա, թե ինչու չի կարողանում իրականացնել իր ցանկությունները` կապված ձեզ հետ: Հասկացրեք նրան, որ դա նրա մեղքը չէ: Պարզապես հանգամանքներն են այլ կերպ դասավորվում:

Վերեվ
error: Չի կարելիիի !!