Նորություններ

«Rich Bitch». Իվետա Մուկուչյանի եռագրության երկրորդ հատվածում կանանց ու տղամարդկանց բարդ ընկալումներն են

Կայացավ երգչուհի Իվետա Մուկուչյանի եռագրության երկրորդ հատվածի պրեմիերան, որը կրում է «Ritch Bitch» խորագիրը։ Ինչպես եռագրության առաջին մասը` «Մարգո»-ն, այնպես էլ երկրորդ հատվածը նկարահանվել է Հարավային Աֆրիկայում։

Եռագրության երկրորդ մասը ռեպային որոշակի տարրեր է պարունակում։ Այն այս աշխարհում կնոջ դիրքի, դիրքի փնտրտուքի եւ երբեմն տղամարդկանց շրջանում առկա սխալ ընկալումների մասին է։ Տեսահոլովակում կնոջ կերպարն ուժեղ է, չի հանձնվում, նա շարունակում է իր ուղղությունը, շարունակում է պայքարել եւ հաստատել աշխարհում գոյության իր իրավունքը։
Երգի խոսքերն ու երաժշտությունը հեղինակել է Իվետա Մուկուչյանը, գործիքավորումն իրականացրել է Դարքո Բիթսը, երաժշտական ձեւավորումը` Դեիմոս Վիրգիլիտտոն, միքս եւ մասթերինգն իրականացրել է Լեւոն Նավասարդյանը, հագուստների ձեւավորումը` Մարիաննա եւ Իվետա Մուկուչյանները, դիմահարդարումը եւ վարսահարդարումը` Մարիաննա Մուկուչյանը։ Տեսահոլովակի ռեժիսորը Նիք Էվին է, պրոդյուսերներ` Բրեդ Քլերլի եւ Իվետա Մուկուչյան։ Ողջ արտադրությունն իրականացրել է «Մուկուչյան փրոդաքշն»-ը։
Ինչպես եռագրության առաջին հատվածում, այնպես էլ «Ritch Bitch»-ում առկա է թագուհու կերպարը։ Նա շարունակում է քայլել, անհաղորդ մնալ իրեն ուղղված առաջարկներին, իսկ թե որտեղ կամփոփվի նրա ճանապարհը, պարզ կդառնա եռագրության հաջորդ հատվածում միայն։
Եռագրության երրորդ եւ եզրափակիչ հատվածը կներկայացվեն առաջիկայում եւ կապահովի թեմայի հանգուցալուծումը։

Վերեվ
error: Չի կարելիիի !!