Նորություններ

Նոր Նորքի հանրակացարաններում բնակվող քաղաքացիներին կնվիրաբերվեն իրենց բնակելի տարածքները.

Նոր Նորքի հանրակացարաններում բնակվող քաղաքացիներին կնվիրաբերվեն իրենց բնակելի տարածքները

Նոր Նորքի հանրակացարաններում բնակվող քաղաքացիներին կնվիրաբերվեն իրենց բնակելի տարածքները

Կառավարության որոշմամբ Նոր Նորքի երկրորդ զանգվածում Մոլդովական 29/4 և 29/5 հասցեներում գտնվող հանրակացարանային մասնաշենքերի նկուղային ու առաջին հարկերում բնակվող ՀՀ քաղաքացիներին կնվիրաբերվի իրենց կողմից փաստացի զբաղեցված բնակելի տարածքները: Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում նրանց հետ կնքվեն բնակարանների նվիրատվության պայմանագրեր:

Image result for Նոր Նորքի հանրակացարաններում

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Մոլդովական 12 հասցեում գտնվող 4-րդ եւ 5-րդ մասնաշենքերի նկուղները եւ առաջին հարկերն առանձնացվել էին «Նոր Նորք ուսանողական ավան» ՓԲԸ-ի գույքի կազմից եւ ամրացվել էին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին:

Կոմիտեի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել էր, որ նշված տարածքների մի մասը փաստացի բնակեցված են /ընտանիքների մի մասը ներառված են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում/, մյուս մասը օգտագործվում են հասարակական նպատակով, ինչի արդյունքում տարածքները բաժանվել էին գույքային միավորների՝ ըստ փաստացի զբաղեցվածության չափերի:

Կառավարությունը որոշում էր կայացրել, որի համաձայն Մոլդովական 29/4 եւ 29/5 հասցեներում գտնվող 17 բնակելի տարածքները նվիրվել էին այնտեղ փաստացի բնակվող ընտանիքներին: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ թվով 2 ընտանիքներ սահմանված ժամկետում Կոմիտե չէին ներկայացրել իրենց փաստաթղթերը եւ դուրս էին մնացել վերոնշյալ որոշման մեջ ընդգրկվելուց, ուստի ներկայացված նախագծով առաջարկվում է նշված 2 ընտանիքներին եւս սահմանված կարգով նվիրել իրենց կողմից փաստացի զբաղեցված բնակարանները:

Վերեվ
error: Չի կարելիիի !!