Հետաքրքիր

Խանութում պատահաբար թանկարժեք գինու շիշ եք ջարդել, և խանութի մենեջերը պահանջում է վճարե՞լ. Մի՛ վճարեք…


Խանութում պատահաբար թանկարժեք գինու շիշ եք ջարդել և խանութի մենեջերը պահանջում է վճարե՞լ:

Մի՛ վճարեք, և տեղեկացեք, թե ինչ պետք է անի նման իրավիճակում հայտնված ցանկացած հաճախորդ ստորև ներկայացվող նյութի մեջ:

Սկզբի համար պետք է իմանաք, որ Ձեր իրավունքները պաշտպանվում են «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով:

 

Այս փաստաթուղթը ներառում է կետ, որտեղ մասնավորապես նշվում է՝ «…վնաս պատճառած անձը ազատվում է վնասը հատուցելու պարտականությունից, եթե ապացուցում է, որ վնասը հասցվել է ոչ իր մեղքով»:

Ի՞նչ է սա նշանակում։

Սա նշանակում է, որ եթե, օրինակ, Դուք սայթաքել եք հենց նոր լվացված հատակի պատճառով և Ձեր ձեռքի մեջ եղած զամբյուղում գտնվող խմիչքը կամ այլ ապակյա տարա ջարդվել է, Դուք ոչ մի մեղավորություն չունեք, իսկ ապրանքի արժեքը պարտավոր է վճարել այն հավաքարարը, ով խոնավ է թողել հատակը և չի տեղադրել համապատասխան զգուշացնող նշանը տվյալ երթևեկելի հատվածում:

Եթե դրամարկղի մոտ թանկարժեք շշով գինին ընկել ու ջարդվել է ժապավենի կտրուկ կամ արագ շարժվելու պատճառով, ապա Դուք այս դեպքում ևս ազատվում եք պատասխանատվությունից:

Եթե Դուք ցուցափեղկից վերցնում եք շիշը կամ այլ տարա (մետաղյա, պլաստիկ), և Ձեր գործողության արդյունքում հարևանությամբ տեղադրված մեկ այլ տարա է ընկնում ու ջարդվում, ապա այս դեպքում դուք ևս ոչ մի մեղք չունեք:

Խանութը պարտավոր է ապահովել անվտանգ հարթակ, որի վրա գտնվող ապրանքները կպահպանվեն անվնաս ու ապահով:

Վերեվ
error: Չի կարելիիի !!