Հետաքրքիր

Այն, ինչ կինը հայտնաբերեց խանութից գնած այս կահույքի մեջ, նրան շոկի ենթարկեց

Ճապոնիայի Հյոգո պրեֆեկտուրայից կինը գտել է 1.9 մլն իեն (մոտ 15.8 հազար դոլար)՝ պահված կահույքի մեջ։

Կինը վերջերս ձեռք էր բերել կահույքը խանութից, իսկ տուն գալով՝ դրանում գտել էր խոշոր կանխիկ գումար ու զանգել ոստիկանություն:

Իրավապահները կարծում են, թե գումարը կարող էին թողած լինել կահույքի նախկին տերերը, և այժմ որոնում են վերջիններիս:

Ճապոնիայի օրենսդրությամբ՝ կանխիկ գումար գտած մարդը պարտավոր է դա հանձնել ոստիկանությանը:

Եթե տերը չհայտնաբերվի, ապա գումարը հայտնաբերած անձը 3 ամիս անց կարող է դրան հավակնելու իրավունք ստանալ:

Գտած գումարի յուրացումը համարվում է հանցագործություն:

Թե ինչպես պետք է վարվել ինչ-որ մեկի կորցրած իրերը գտնելու դեպքում՝ Ճապոնիայում սովորեցնում են դեռ տարրական դպրոցից:

Վերեվ
error: Չի կարելիիի !!